Հոլիվուդյան ավտովթար Երևանում. Nissan–ը բախվել է տրոլեյբուսին, վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, հետո բախվել ՃՈ մեքենային ու մեկ այլ Opel–ի
01.06.2021,
11:13
Հոլիվուդյան ավտովթար Երևանում. Nissan–ը բախվել է տրոլեյբուսին, վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, հետո բախվել ՃՈ մեքենային ու մեկ այլ Opel–ի

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08։20-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայում բախվել է թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսին, այնուհետև առաջ ընթացել, վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, իսկ հետո բախվել ճանապարհային ոստիկանության ծառայողական Toyota Corolla մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաներին։
Վիրավորներից մեկին փրկարարները դուրս են բերել Opel-ի բեռնախցիկից, իսկ մեկին էլ՝ ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Բախման հետևանքով էլ Opel-ն առաջ է ընթացել և բախվել կայանված մեկ այլ՝ Opel Astra մակնիշի ավտոմեքենայի։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։–0–