Մարտունի-Վարդենիս ճանապարհին մեքենան 30 մ գլորվել է ձորը. զոհ կա

26.09.2024, 10:14
Վարորդի դին գտել են մեքենայից 50 մ հեռավորության վրա
Մարտունի-Վարդենիս ճանապարհին մեքենան 30 մ գլորվել է ձորը. զոհ կա

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 26-ին, ժամը 01:09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Հ․, ծնված 1989 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 50 մ հեռավորության վրա. շտապօգնության աշխատակիցները դին տեղափոխել են Մարտունու ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել երթևեկելի հատված։