Մահվան ելքով վրաերթ Կոտայքում. կինը անցնելիս է եղել փողոցը անթույլատրելի հատվածով (ՖՈՏՈ)

30.08.2019, 13:09
Այսօր՝ օգոստոսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Մահվան ելքով վրաերթ Կոտայքում. կինը անցնելիս է եղել փողոցը անթույլատրելի հատվածով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09։30-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան կին հետիոտնի։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։-0-

 - рис.1