ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 25-ին ժամը 12։30-ի սահմաններում Կապանի բնակիչ 32-ամյա Արա Հարությունյանը իր վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենայով Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին։
Վթարի հետևանքով վարորդ Ա․ Հարությունյանն ու նրա ուղևոր 31-ամյա Վահագն Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բշժկական կենտրոն։ Ըստ տեղեկությունների, Ա․ Հարությունյանն աշխատում է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում որպես օպերատոր, իսկ Վ․ Դավթյանը «Աստղաբերդ» հիդրոկայանի տնօրեն։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:-0-