Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են երեխա տեղափոխող շտապօգնության և ևս 4 մեքենաներ (ՖՈՏՈ)

07.10.2019, 16:54
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են երեխա տեղափոխող շտապօգնության և ևս 4 մեքենաներ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00:35-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Tiida մակնիշի, Opel Zafira մակնիշի, Mercedes E190 մակնիշի, BMW X5 մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան, որը պատկանում է Գեղարքունիքի մարզի «Սևան» բժշկական կենտրոնին և Գեղարքունիքի մարզից երեխա էր տեղափոխում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, կողաշրջվել է:

Վթարի հետևանքով շտապօգնության բուժքույրը տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:-0-

 - рис.1