Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 3 մարդ հոսպիտալացվել է

06.12.2018, 15:42
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցլ Լոռու մարզում։
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 3 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցլ Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10։50-ի սահմաններում Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են 42-ամյա Արմեն Բեժանյանի վարած Վիլիս մակնիշի և 48-ամյա Հրաչյա Հարությունյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով ճանապարհը մասամբ փակվել է:-0-