416.84
4.2
391.44
+24
Եղանակը Երևանում
Հայ

Խոշոր ՃՏՊ Երևանում. կանչի վայր մեկնող հրշեջ մեքենան բախվել է Opel–ին

11:08
18 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 08:40-ի սահմաններում Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են Isuzu մակնիշի և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել հարևանությամբ բնակվող սեփական տան բնակիչները: Բախման հետևանքով Opel-ը հայտնվել է հրշեջ ավտոմեքենայի և ճանապարհին տեղադրված երկաթե սյան արանքում:

Քննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի հաղորդմամբ` Isuzu մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում։ Հրշեջ մեքենան հրդեհի կանչով մեկնում էր դեպքի վայր և, փրկարարների խոսքերով, իրենք միացրած են եղել լուսային ու ձայնային ազդանշանները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:

Կայքի հաղորդմամբ` Opel-ի վարորդն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարողների ծառայության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:44
23 Ապրիլի 2024
Սարսափելի դեպք Երևանում․ 33–ամյա որդին սպանել է մորն ու նետվել Կիևյան կամրջից
Երևանում 33–ամյա որդին սպանել է մորն ու նետվել Կիևյան կամրջից
11:12
23 Ապրիլի 2024
Օշականում VAZ–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին․ կա վիրավոր
Օշականում VAZ–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին
10:32
23 Ապրիլի 2024
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայրում աշխատել է 3 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ ՖՈՏՈ
15:36
22 Ապրիլի 2024
38–ամյա որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
Որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
14:09
22 Ապրիլի 2024
Երևանի «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է 3 տաղավար
6 մարտական հաշվարկ է մեկնել բռնկված հրդեհի ահազանգով
13:06
22 Ապրիլի 2024
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (ՎԻԴԵՈ)
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ ՎԻԴԵՈ
11:25
22 Ապրիլի 2024
Փլուզվել է Շտապբուժօգնության ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը (ՖՈՏՈ)
Դեպքի վայր է մեկնել փրկարարական երեք խումբ․ ՖՈՏՈ
21:36
21 Ապրիլի 2024
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
15:07
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է (ՎԻԴԵՈ)
Այսօր Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է․ ՎԻԴԵՈ
14:24
19 Ապրիլի 2024
ՀՌՀ–ում իրականացվել է ուսանողների տարհանում՝ որպես ուսումնական տագնապ․ այն համընկել է ռումբի մասին ահազանգի հետ
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ
13:53
19 Ապրիլի 2024
Երևանի Կիևյան փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել
13:44
19 Ապրիլի 2024
Կանխվել է Իրանից թմրանյութի խոշոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը (ՎԻԴԵՈ)
Իրանից փորձել են ներմուծել թմրանյութի խոշոր խմբաքանակներ․ ՎԻԴԵՈ