Խոշոր ՃՏՊ Լոռու մարզում. ՊՆ զորամասերից մեկի շտաբի պետն ու դասակի հրամանատարը ծայրահեղ ծանր վիճակում են

06.06.2016, 10:33
Նախօրեին՝ հունիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Խոշոր ՃՏՊ Լոռու մարզում. ՊՆ զորամասերից մեկի շտաբի պետն ու դասակի հրամանատարը ծայրահեղ ծանր վիճակում են
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ` ժամը 18։30-ի սահմաններում Բազում գյուղի բնակիչ, 32-ամյա Ալբերտ Մկրտչյանն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով` հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով վարորդ Ա․ Մկրտչյանն ու ուղևոր՝ Բազում գյուղի բնակիչ, 30 -ամյա Արթուր Խաչատրյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց։

Վիրավորներին ձորից դուրս են բերել Վանաձորի հրշեջ-փրկարաները` քաղաքացիների օգնությամբ։

Կայքի հաղորդմամբ` Ա․ Մկրտչյանը ՀՀ ՊՆ N զորամասի N գումարտակի շտաբի պետ է, կոչումով մայոր է , իսկ Ա․ Խաչատրյանը նույն զորամասում դասակի հրամանատար է, կոչումով ավագ լեյտենանտ է ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ –0–