Ողբերգական դեպք Նոր Խարբերդում. KAMAZ-ը հրդեհվել է, 60-ամյա վարորդը հոսանքահարվել է

25.08.2022, 10:15
Ողբերգական դեպք Նոր Խարբերդում. KAMAZ-ը հրդեհվել է, 60-ամյա վարորդը հոսանքահարվել է
Ողբերգական դեպք Նոր Խարբերդում. KAMAZ-ը հրդեհվել է, 60-ամյա վարորդը հոսանքահարվել է
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 24-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 9-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «KamAZ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Խ․ Խ․, ծնված 1962 թ․)․ վարորդը հոսանքահարվել և մահացել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին, մարվել՝ 15։43-ին։ Այրվել է ավտոմեքենան։-0-