Հրդեհ է բռնկվել նորաբաց «ՌԻՈ» մոլի ավտոկայանատեղիում

16.11.2017, 10:25
Հրդեհ է բռնկվել Երևանում նորաբաց «ՌԻՈ» մոլի ավտոկայանատեղիում։
Հրդեհ է բռնկվել նորաբաց «ՌԻՈ» մոլի ավտոկայանատեղիում
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հրդեհ է բռնկվել Երևանում նորաբաց «ՌԻՈ» մոլի ավտոկայանատեղիում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, նոյեմբերի 15-ին ժամը 18:46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում՝ «ՌԻՈ»  սուպերմարկետի ավտոկայանատեղիում:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավետ Ավետիսյան փողոցի վերջնամասում գտնվող «Ռիո մոլի» և «Երևան Սիթի» սուպերմարկետի մասնաբաժնի ավտոկայանատեղիում:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Հ.) շարժիչը՝ մասամբ, մարտկոցն ամբողջությամբ և դիմացի լուսարձակը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:–0–