Հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցի շենքերից մեկի վերելակում

29.01.2018, 10:46
Նախօրեին երեկոյան հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի վերելակում։
Հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցի շենքերից մեկի վերելակում

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի վերելակում։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունվարի 28-ին, ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 32/2 շենքի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

«Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել թիվ 32/2 շենքի (5 հարկանի) վերելակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, մարվել՝ 20:27-ին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Վերելակում այրվել են առաստաղի պլաստմասե կառուցատարերը (4 քմ):–0–