Հրապարակվել են Դիլիջանի թունելում բռնկված հզոր հրդեհի կադրերը (ՎԻԴԵՈ)

30.09.2018, 23:46
Հրապարակվել են Դիլիջանի թունելում բռնկված հզոր հրդեհի կադրերը։
Հրապարակվել են Դիլիջանի թունելում բռնկված հզոր հրդեհի կադրերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը Facebook–յան իր էջում հրապարակել է կադրեր նախօրեին Դիլիջանի թունելում բռնկված հզոր հրդեհից, որն, ի դեպ, ուղեկցվել է պայթյունով։ 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է թունելում այրվում բեռնատարը, իսկ հրշեջները պայքարում են հզոր կրակի դեմ։ 

Հիշեցնենք, որ նախօրեին` սեպտեմբերի 29-ին, ժամը 11։30-ին Դիլիջանի թունելում՝ Դիլիջան-Երևան ուղղությամբ շարժվելիս այրվել է բելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենա։ Հրդեհն ուղեկցվել է պայթյունով։ Տուժածներ չկան, սակայն մեքենան ամբողջությամբ այրվել է և վերածվել մոխրակույտի։ Հրդեհը հասցրել է տարածվել նաև թունելի օդափոխության համակարգում, ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվել թունելին: Բեռնատարը բեռնված է եղել հեռուստացույցներով և լվացքի մեքենաներով։ Թունելով երթևեկությունը սահմանափակումներով վերականգնվել է, սակայն լուսավորությունը բացակայում է:–0–