ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 64-ամյա Վանուշ Թովմասյանի վարած ԿԱՄԱԶ 5410 մակնիշի՝ ցեմենտով բարձված ավտոցիստեռնը և Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 54-ամյա Համլետ Մարգարյանի վարած ռուսական համարանիշներով Ford Transit ավտոմեքենան։
Վթարի հետևանքով Ford-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած փրկարարները, տեղափոխվել է հիվանդանոց։
Վերջիններս հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել վարորդին դուրս եբերել ավտոմեքենայից։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավելի ուշ «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ford Transit-ի վարորդը, գիտակցության չգալով, մահացել է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում