417.4
4.02
393.4
+18
Եղանակը Երևանում
Հայ

Երեք կալանավորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. 4 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

18:48
13 Դեկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության չորս աշխատակիցներ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով մի քանի մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գ.-ն, ոստիկաններ Արամայիս Ա.-ն և Սարո Բ.-ն նախօրոք պայմանավորվածություն են ձեռք բերել ոստիկանության նույն ստորաբաժանման մեկ այլ աշխատակից Անուշավան Բ.-ի հետ այն մասին, որ 2016թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, երբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից իրենք ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեն 3 կալանավորների, կանգնեն ճանապարհի պայմանավորված հատվածում և թույլ տան Անուշավան Բ.-ին, որպեսզի նա դեպի «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհի որոշակի հատվածը իր անձնական «Վազ 21 07» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխի հիշյալ կալանավորներին՝ ճանապարհին վերջիններիս հետ զրուցելու նպատակով:

Պայմանավորվածության համաձայն՝ ուղեկցող ոստիկանները ճանապարհին կանգնեցրել են կալանավորված անձանց համար հարմարեցված ծառայողական մեքենան և թույլ են տվել Անուշավան Բ.-ին, որ վերջինս իր անձնական ավտոմեքենայով տեղափոխի 3 կալանավորներին, իսկ իրենք՝ ուղեկցող ոստիկանները, ծառայողական ավտոմեքենայով շարժվել են նրանց հետևից:

Ոստիկանության ծառայող Անուշավան Բ.-ն, կալանավորներին տեղափոխելու ճանապարհին, իր վարած ավտոմեքենայով, Երևան-Իջևան մայրուղում, խախտելով երթևեկության կանոնները, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ինչպես ոստիկան Անուշավան Բ.-ն, այնպես էլ երեք կալանավորները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները:

Հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակից Պարույր Գ.-ն և իր անձնական ավտոմեքենայով կալանավորներին տեղափոխող ոստիկան Անուշավան Բ.-ն ձերբակալվել են:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը ոստիկանության հիշյալ ստորաբաժանման 4 ոստիկաններին էլ մեղադրանքներ է առաջադրել, այդ թվում՝ 3 ոստիկանների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ ավտովթարի ենթարկված ոստիկան Անուշավան Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա մյուս 3 ոստիկաններին դրդել է, որ չարաշահեն իրենց պաշտոնեական լիազորությունները: 

Քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչը մեղադրյալներ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գ.-ի և իր անձնական ավտոմեքենայով կալանավորներին ապօրինի տեղափոխող ոստիկան Անուշավան Բ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, սակայն մեղադրյալ ոստիկանների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, դատարանի որոշմամբ, փոխարինվել է գրավով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:46
30 Սեպտեմբերի 2023
ՀՀ-ում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը. նա բռնի տեղահանվել էր Արցախից
ՀՀ-ում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը. նա բռնի տեղահանվել էր Արցախից
13:49
29 Սեպտեմբերի 2023
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր
10:17
29 Սեպտեմբերի 2023
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
12:33
28 Սեպտեմբերի 2023
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
20:46
27 Սեպտեմբերի 2023
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» էր իրացնում
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» տեսակի թմրանյութ էր իրացնում
21:27
25 Սեպտեմբերի 2023
Պայթյուն՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում. կան զոհեր և վիրավորներ
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ
16:08
04 Օգոստոսի 2023
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
14:43
04 Օգոստոսի 2023
26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
ՀՐԱՏԱՊ. 26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
13:46
04 Օգոստոսի 2023
Երկու մլն դրամ, ոսկյա զարդեր, բանկային և նույնականացման քարտեր. 27-ամյա կինն անձամբ էր տվել ծանոթին
Երիտասարդը զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ կնոջ ձեռքից 2 մլն դրամ են հափշտակել, բայց իրականությունն ամբողջովին այլ էր
09:43
04 Օգոստոսի 2023
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
14:05
03 Օգոստոսի 2023
Սարամասում 22–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. պարզվել է, որ նա նետվել է մեքենայից ու գլխով հարվածել քարին
Սարամասում 22–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. պարզվել է, որ նա նետվել է մեքենայից ու գլխով հարվածել քարին