Դավթաշենի շենքերից մեկում վերելակ է ընկել. ներսում քաղաքացի կար
11.07.2019,
12:49
Դավթաշենի շենքերից մեկում վերելակ է ընկել:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Դավթաշենի շենքերից մեկում վերելակ է ընկել:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:-0-