631.65
7.19
519.28
+20
Եղանակը Երևանում
Հայ

Բողոքի ակցիաների ժամանակ անչափահաս տղային փորձել են առևանգել. հարուցվել է քրեական գործ

15:34
30 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահասին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ Ա. Պետրոսյանի մասով, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 20-ին «Էրեբունի» թանգարանի մոտակայքում բողոքի ակցիային մասնակցող անչափահաս տղային մոտեցել է «Նիսսան Տիանա» մակնիշի գերմանական համարանիշներով ավտոմեքենա, որից դուրս են եկել մի քանի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ և փորձել նրան բռնի ուժով նստեցնել ավտոմեքենան, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

«Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Ա.Պետրոսյանը՝ ծնված 1989թ.», – նշվում է հաղորդագրության մեջ։

Որոշում էր կայացվել՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

Ա.Պետրոսյանը հուլիսի 20-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մարդուն առևանգելու փորձ)։

Ա. Պետրոսյանի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Միջադեպին առնչություն ունեցած մյուս անձանց մասով քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:16
10 Հունիսի 2021
Դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը (ՎԻԴԵՈ)
Գիշերը Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը երեք տղամարդ վիճել էին, հայհոյել, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ.ՎԻԴԵՈ
11:55
10 Հունիսի 2021
Փարաքարի դպրոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել
Փարաքարի դպրոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել
11:05
10 Հունիսի 2021
Արտառոց դեպք Երևանում. 20–ամյա եղբայրը փորձել է գոտիով խեղդել 14–ամյա քրոջը
Արտառոց դեպք Երևանում. 20–ամյա եղբայրը փորձել է գոտիով խեղդել 14–ամյա քրոջը
14:34
09 Հունիսի 2021
Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
13:12
09 Հունիսի 2021
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լադան մխրճվում է ԶԻԼ–ի մեջ, վերջինս կողաշրջվում է. կա տուժած (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լադան մխրճվում է ԶԻԼ–ի մեջ, վերջինս կողաշրջվում է. կա տուժած (ՎԻԴԵՈ
10:59
09 Հունիսի 2021
«Արմենիա» ԲԿ–ում 84–ամյա կին է մահացել թափառող շների հարձակումից ստացած վնասվածքների հետևանքով
«Արմենիա» ԲԿ–ում 84–ամյա կին է մահացել թափառող շների հարձակումից ստացած վնասվածքների հետևանքով
17:44
08 Հունիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
11:01
08 Հունիսի 2021
Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին (ՎԻԴԵՈ)
Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին.ՎԻԴԵՈ
16:37
07 Հունիսի 2021
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը
15:35
07 Հունիսի 2021
Դաժան սպանություն Երևանում. 31–ամյա զարմիկը դանակահարել է 55–ամյա քեռուն մեքենա կայանելու հարցի շուրջ վեճի պատճառով (ՎԻԴԵՈ)
Դաժան սպանություն Երևանում. 31–ամյա զարմիկը դանակահարել է 55–ամյա քեռուն մեքենա կայանելու հարցի շուրջ վեճի պատճառով.ՎԻԴԵՈ
12:01
07 Հունիսի 2021
«Հայփոստի» միջոցով ուղարկված առաքանու մեջ հայտնաբերվել են «մեֆեդրոն» և «α-PVP» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ–ի բացահայտումը (ՎԻԴԵՈ)
«Հայփոստի» միջոցով ուղարկված առաքանու մեջ հայտնաբերվել են «մեֆեդրոն» և «α-PVP» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ–ի բացահայտումը.ՎԻԴԵՈ
15:14
06 Հունիսի 2021
Դաժան սպանություն. 31–ամյա տղամարդը մահացել է ծեծի հետևանքով ստացված վնասվածքներից (ՖՈՏՈ)
Դաժան սպանություն. 31–ամյա տղամարդը մահացել է ծեծի հետևանքով ստացված վնասվածքներից.ՖՈՏՈ