Երևանում BMW–ն բախվել է Ford–ին, մեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի. BMW-ի ուղևորի մոտ ատրճանակ է հայտնաբերվել

22.02.2022, 11:40
Խոշոր ավտովթար Երևանում, BMW–ի ուղևորի մոտ ատրճանակ է հայտնաբերվել
Երևանում BMW–ն բախվել է Ford–ին, մեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի. BMW-ի ուղևորի մոտ ատրճանակ է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00։30-ի սահմաններում BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրաչյա Քոչար փողոցի և Բարեկամության խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 30-ամյա Հովսեփ Ղազարյանի վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ford-ն էլ բախվել է երկաթե գովազդային վահանակին։

Ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի։

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրից մի քաղաքացի, ով, ըստ օպերատիվ տվյալների, եղել է BMW X6-ի մեջ, փորձում էր փախչել, սակայն պարեկների շնորհիվ հնարավոր եղավ նրան բռնել։ Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ, նա բերման է ենթարկվել։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ BMW X6-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–