Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանների պղծման կասկածյալը բաց է թողվել ստորագրությամբ
02.08.2019,
15:14
Կասկածյալը բաց է թողնվել նախօրեին` Աշտարակի ոստիկանության բաժնում ցուցմունք տալուց և բացատրություն գրելուց հետո:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Եռաբլուր» պանթեոնում ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանների պղծման համար կասկածվող կինը բաց է թողվել` երկրից դուրս չգալու ստորագրությամբ:
«Կասկածյալը բաց է թողնվել նախօրեին` Աշտարակի ոստիկանության բաժնում ցուցմունք տալուց և բացատրություն գրելուց հետո», - հայտնել են «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ոստիկանության մամուլի ծառայությունից:
Загружается новость ... "Лево"
Միջադեպի բացահայտմամբ զբաղվում են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության քննիչները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կինը ձերբակալվել է Աշտարակում, որտեղ, ըստ ոստիկանության, նրան բռնել են «տարօրինակ վարքագիծ» դրսևորելու համար` տեղի գերեզմանոցում: Նա բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ պատմել է, որ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։-0-