Երևանում ինքնաշեն վերելակ է պոկվել. կա տուժած

13.09.2017, 10:32
Երևանում գիշերը ինքնաշեն վերելակ է պոկվել։
Երևանում ինքնաշեն վերելակ է պոկվել. կա տուժած
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Երևանում գիշերը ինքնաշեն վերելակ է պոկվել, ինչի հետևանքով 49–ամյա քաղաքացին վնասվածքներ է ստացել։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ,սեպտեմբերի 12-ին ժամը 23:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նվեր Սաֆարյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի տան ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Մհեր Մկրտչյան 11/11 հասցեում գտնվող տներից մեկի առաջին հարկից դեպի նկուղ գործում է ինքնաշեն վերելակ, որը շահագործման ժամանակ պոկվել է, ինչի հետևանքով քաղաքացին, ով գտնվել է վերելակում, ստացել է մարմնական վնասվածքներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել նկուղից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա: 1968 թ. ծնված Ն. Բ.-ը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։–0–