Երևանում ՃՏՊ է տեղի ունեցել երթուղային ավտոբուսի մասնակցությամբ (ՖՈՏՈ)
28.03.2018,
13:56
Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի Արմենիա/. Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:40-ի սահմաններում Հանրապետության հրապարակում բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսը և Opel մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:-0-