525.36
7.42
476.73
+15
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում ծեծել են տաքսու վարորդին` պահանջելով գումար. հարուցվել է քրգործ

11:37
30 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ավազակային հարձակման դեպքի հանգամանքները, երկու անձի մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2019 թվականի փետրվարի 06-ին՝ ժամը 13:10-ին, Երևան քաղաքի՝ 1958թ. ծնված բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 03-ին՝ ժամը 23:30-ից մինչև ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում, Երվանդ Քոչար փողոցում անհայտ անձինք, ավտոմեքենայով փոխադրելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, հարվածներ են հասցրել իր դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 15-ին Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), որի նախաքննությունը կատարվում է ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական քննչական բաժնում: 60-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անձի ճանաչման քննչական գործողություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել վկաներ:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1984 և 1973թթ.:  

Նախնական քննությամբ պարզվել է, որ վերջիններս, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, 2019 թվականի փետրվարի 04-ին` ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում վիճաբանություն են նախաձեռնել իրենց տաքսի ծառայություն մատուցող 1958թ. ծնված քաղաքացու հետ:

Իրենց մտադրությունն ի կատար ածելու համար, հափշտակության նպատակով, հարձակում են գործել տաքսի ավտոմեքենայի վարորդի վրա և որպես զենք օգտագործվող առարկայի` դանակի գործադրմամբ վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով գումար տալու պահանջ ներկայացրել նրան, հարվածներ հասցրել՝ պատճառելով դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդի, սալջարդ վերքերի, ներծոցային արյունահավաքի գանգուղեղային վնասվածքի, քթոսկրերի, աջից` վերին ծնոտի, ձախից` այտոսկրի կոտրվածքների ձևով միջին ծանրության վնասվածքներ՝ առողջության տևական քայքայումով:

Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ստացվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՝ 1984 և 1973թթ. ծնված տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (Ավազակությունը):

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:55
13 Հոկտեմբերի 2019
Վրաերթ Երևանում. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Նախօրեի երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
12:37
13 Հոկտեմբերի 2019
Որպես անհետ կորած 78–ամյա տղամարդը հայտնաբերվել է, նա վերակենդանացման բաժանմունքում է
Որպես անհետ կորած 78–ամյա տղամարդը հայտնաբերվել է, նա վերակենդանացման բաժանմունքում է:
22:19
11 Հոկտեմբերի 2019
Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում
Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում:

21:15
11 Հոկտեմբերի 2019
Ոստիկանը գողացել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը. նախապատրաստվում են նյութեր
Ոստիկանը գողացել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը. նախապատրաստվում են նյութեր:
17:46
11 Հոկտեմբերի 2019
Մոտ 111մլն դրամի վնաս. տղամարդը Երևանի բնակարաններից մեկից հափշտակել է գումարով և ոսկյա զարդերով ճամպրուկ (ՎԻԴԵՈ)
Մոտ 111մլն դրամի վնաս. տղամարդը Երևանի բնակարաններից մեկից հափշտակել է գումարով և ոսկյա զարդերով ճամպրուկ:
16:04
11 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են Մալաթիայում տեղի ունեցած սպանության կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Մալաթիայում տեղի ունեցած սպանության կադրերը:
20:58
10 Հոկտեմբերի 2019
Ռազմական ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով հետաձգվել է Եկատերինբուրգ-Երևան չվերթը
Հինգշաբթի Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում:
13:55
10 Հոկտեմբերի 2019
Պատահար An-74 օդանավում. ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի
Պատահար An-74 օդանավում. ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:
10:44
10 Հոկտեմբերի 2019
Սպանություն Երևանում. սպանվածը 20–25 տարեկան է
Սպանություն Երևանում. սպանվածը 20–25 տարեկան է:
17:48
09 Հոկտեմբերի 2019
Տարհանվել է 411 աշակերտ և 58 ուսուցիչ. Գյումրիի դպրոցում ռումբ չի հայտնաբերվել
Հոկտեմբերի 9-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:
12:33
09 Հոկտեմբերի 2019
Բորբոսնած կոնֆետ, ժամկետանց աղացած միս. Արտաշատի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել (ՖՈՏՈ)
Բորբոսնած կոնֆետներ, ժամկետանց աղացած միս. Արտաշատի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել:
11:46
09 Հոկտեմբերի 2019
Ահազանգ ԱԻՆ–ում. Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Ահազանգ ԱԻՆ–ում. Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: