417.4
4.02
393.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 37–ամյա կին դասախոսի ինքնասպանության փորձ է կանխվել, նա խոսել է պատճառների մասին

10:15
05 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում ոստիկանները կանխել են 37–ամյա կին դասախոսի ինքնասպանության փորձը։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ապրիլի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները, Դավիթաշեն կամրջի վրա ծառայություն կատարելիս, կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը։

Ժամը 19:30-ի սահմաններում ՊՊԾ գնդի ոստիկաններին են մոտեցել 2 քաղաքացի և հայտնել, որ մի կին անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լիել:

Ոստիկանները օպերատիվորեն արձագանքել են քաղաքացիներին և կարողացել են կամրջի վտանգավոր եզրագծում հայտնված այդ կնոջը համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի։ Այնուհետև կինը տեղափոխվել է Մաշտոցի բաժին, որտեղ էլ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը Երևանի բնակիչ 37-ամյա Օ. Ա.-ն է, ով աշխատում է Երևանի բուհերից մեկում՝ որպես դասախոս: Նա պատճառաբանել է, որ այդ քայլին դիմել է, քանի որ եղել է խմիչքի ազդեցության տակ և չգիտակցելով իր քայլերը` փորձել է կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:46
30 Սեպտեմբերի 2023
ՀՀ-ում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը. նա բռնի տեղահանվել էր Արցախից
ՀՀ-ում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը. նա բռնի տեղահանվել էր Արցախից
13:49
29 Սեպտեմբերի 2023
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր
10:17
29 Սեպտեմբերի 2023
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
12:33
28 Սեպտեմբերի 2023
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
20:46
27 Սեպտեմբերի 2023
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» էր իրացնում
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» տեսակի թմրանյութ էր իրացնում
21:27
25 Սեպտեմբերի 2023
Պայթյուն՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում. կան զոհեր և վիրավորներ
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ
16:08
04 Օգոստոսի 2023
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
14:43
04 Օգոստոսի 2023
26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
ՀՐԱՏԱՊ. 26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
13:46
04 Օգոստոսի 2023
Երկու մլն դրամ, ոսկյա զարդեր, բանկային և նույնականացման քարտեր. 27-ամյա կինն անձամբ էր տվել ծանոթին
Երիտասարդը զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ կնոջ ձեռքից 2 մլն դրամ են հափշտակել, բայց իրականությունն ամբողջովին այլ էր
09:43
04 Օգոստոսի 2023
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
14:05
03 Օգոստոսի 2023
Սարամասում 22–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. պարզվել է, որ նա նետվել է մեքենայից ու գլխով հարվածել քարին
Սարամասում 22–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. պարզվել է, որ նա նետվել է մեքենայից ու գլխով հարվածել քարին