Երևանում 20-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 2 ուսանողի

23.03.2018, 12:28
Երեկ՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Երևանում 20-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 2 ուսանողի

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի Արմենիա/. Երեկ՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20։50-ի սահմաններում Սարի Թաղի բնակիչ՝ 20-ամյա Արտավազդ Առաքելյանը Դավիթ Բեկի փողոցում՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց, իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 22-ամյա Դավիթ Պողոսյանին և 21-ամյա Էդուարդ Մանուկյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներին օգնել է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները սովորում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։-0-