Երևանի թիվ 8 երթուղայինում ուղևոր է հանկարծամահ եղել

06.03.2017, 15:17
Այսօր Երևանի թիվ 8 երթուղայինում ուղևոր է հանկարծամահ եղել:
Երևանի թիվ 8 երթուղայինում ուղևոր է  հանկարծամահ եղել
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր Երևանի թիվ 8 երթուղայինում ուղևոր է հանկարծամահ եղել, հայտնում է tert.am-ը։

Պարբերականի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայում, ժամը 14։40-ի սահմանում:

Շտապօգնության ծառայության աշխատակիցներից մեկ պարբերականին հայտնել է, որ տղամարդը հանկարծամահ է եղել, նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։

Ընդ որում, բժշկուհին ասել է, որ տղամարդը սրտի խնդիրներ է ունեցել և հենց այսօր բուժօգնության նպատակով գնացել է հիվանդանոց։

«Տղամարդու ինքնազգացողության վատանալու ժամանակ երթուղայինում եղել են նաև այլ ուղևորներ, ովքեր ահազանգել են Շտապօգնության ծառայություն։ Տղամարդը մահացել է մինչև Շտապօգնության ծառայության ժամանելը», - հայտնում է պարբերականը։

Դեպքի վայր են ժամանել մահացածի կինը, հարազատները։ -0-