Վարշավայի օդանավակայանում երեք հայերի ներքնազգեստում կոկաին է հայտնաբերվել (ՖՈՏՈ)

27.09.2018, 15:20
Բարսելոնայից Երևան ուղևորվող երեք հայերի ներքնազգեստում հայտնաբերվել է 770 գրամ կոկաին:
Վարշավայի օդանավակայանում երեք հայերի ներքնազգեստում կոկաին է հայտնաբերվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բարսելոնայից Երևան ուղևորվող երեք հայերի ներքնազգեստում հայտնաբերվել է 770 գրամ կոկաին, գրում է thenews.pl լեհական լրատվական կայքը։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, սահմանապահները նկատել են, որ 23,35 և 44 տարեկան տղամարդիկ կասկածելի վարք են դրսևորում Վարշավայի օդանավակայանի տրանզիտային գոտում` դեպի Երևան չվերթին սպասելիս։ 

 - рис.1

Photo: policja.pl

Խուզարկության արդյունքում տղամարդկանց ներքնազգեստում հայտնաբերվել է 4 փաթեթ։ Փորձաքննությունը պարզել է, որ փաթեթներում եղել է բարձր որակի կոկաին։Նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։–0–