«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը երկտող է թողել, որից հետո կտրել պարանոցի և ձեռքի երակները (ԼՈւՍԱՆԿԱՐ)

02.08.2016, 16:44
Երեքշաբթի «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել են իրենց գործընկերոջը` պարանոցի և ձեռքերի երակների կտրվածքներով:
«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը երկտող է թողել, որից հետո կտրել պարանոցի և ձեռքի երակները (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել են իրենց գործընկերոջը` պարանոցի և ձեռքերի երակների կտրվածքներով:

Ժամը 10:00-ի սահմանում «Վանաձոր» ՔԿՀ–ի աշխատակիցները Վանաձորի բանտի հարևանությամբ գտնվող կիսակառույց եռահարկ շենքի նկուղում հայտնաբերել են Վանաձոր քաղաքի բնակիչ 54-ամյա Հարություն Հովհաննիսյանին:

Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, Հովհաննիսյանը հիվանդանոց է տեղափոխվել պարանոցի և ձեռքերի երակների կտրվածքներով:

Կայքի տեղեկություններով, նա աշխատում է «Վանաձոր» ՔԿՀ-ում՝ որպես կրտսեր մասնագետ, ամուսնալուծված է և բնակվում է միայնակ:

 - рис.1

«Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, իսկ ոստիկաններն ու քննիչները նրա տանը հայտնաբերել են մի քանի երկտողեր, որտեղ նշված է, որ կատարվածի համար խնդրում է իրեն չմեղադրել, իսկ ինքը այդ ծայրահեղ քայլին է դիմել, քանի որ վարկերի մեջ է», - նշվում է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արյունոտ դանակ, բջջային հեռախոս, որոնք ընթերակաների ներկայությամբ առգրավվել են, իսկ հայտնաբերված երկտողերի համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հետքաբանական, ձեռագրաբանական և մատնադրոշմային: -0-