Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել այն պահին, երբ ՌԴ Պետդումայի խոսնակը գտնվել է ՀՀ ԱԻՆ կենտրոնում
11.03.2016,
21:00
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը երկրաշարժ է գրանցել Թուրքիայի հարավ–արևմուտքում այն պահին, երբ ՌԴ Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Սերգեյ Նարիշկինը գտնվել է կենտրոնում։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը երկրաշարժ է գրանցել Թուրքիայի հարավ–արևմուտքում այն պահին, երբ ՌԴ Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Սերգեյ Նարիշկինը գտնվել է կենտրոնում։
Նարիշկինն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում։ Նա այցելել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն` կառույցի աշխատանքին ծանոթանալու համար։
Կենտրոնի մասնագետները Նարիշկինին զեկուցել են, որ այս պահին Թուրքիայի հարավ–արևմուտքում գրանցվել է 2,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է Ինտերֆաքսը։
Կենտրոնը երկրաշարժի մասին տեղեկատվությունը ստացել է իրական ժամանակի ռեժիմում։ –0–