«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում նորածին է մահացել. ԲԿ–ի տնօրենը խոսում է պատճառների մասին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

04.04.2018, 12:25
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում նորածին է մահացել, ԲԿ–ի տնօրենը խոսում է պատճառների մասին:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում նորածին է մահացել. ԲԿ–ի տնօրենը խոսում է պատճառների մասին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում նորածին է մահացել։

Միջադեպի մանրամասները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանեց ԲԿ–ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։

Նրա խոսքով, նորածինը ծնվել է Աբովյանի ծննդատանը։

«Մայրն ունեցել է արյունահոսություն, այդ պատճառով կատարվել է շտապ ծննդալուծում, երեխային ծնվելուց հետո ռեանիմացիա են արել, այնուհետև տեղափոխել են «Սուր Աստվածամայր» ԲԿ, – նշեց Դալլաքյանն` ավելացնելով, որ նորածինն անհաս է եղել։

Բժշկի խոսքով, երեխայի թերզարգացած թոքերը պատռվել են, և շարունակական թթվածնային անբավարարության պայմաններում նա մահացել է։

«Մայրը եղել է կրիտիկական վիճակում, ունեցել է ընկերքի շերտազատում, նրան շտապ կարգով վիրահատել են, պտուղը մահացած է եղել, ռեանիմացիա են արել», – ասաց Դալլաքյանը։

Նրա խոսքով, մայրն Աբովյանում է։–0–