Սևանա լճում ձկնորսներ են կորել
31.10.2016,
15:59
Սևանա լճում երկու ձկնորս է կորել։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սևանա լճում երկու ձկնորս է կորել։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում կորել է երկու ձկնորս, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը», –նշվում է հաղորդագրության մեջ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–