Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառը կարող է հրկիզումը լինել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

25.01.2017, 11:38
ՌԴ իրավապահ մարմինները չեն բացառում, որ Մոսկվայի հարավ–արևմուտքում գտնվող «Ռիո» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառը կարող է հրկիզումը լինել։
Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառը կարող է հրկիզումը լինել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ իրավապահ մարմինները չեն բացառում, որ Մոսկվայի հարավ–արևմուտքում գտնվող «Ռիո» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառը կարող է հրկիզումը լինել։

Ինչպես ՏԱՍՍ–ին հաղորդել է ՌԴ ԱԻՆ ճգնաժամային իրավիճակների վարչության կենտրոնի հերթապահ սպան, հրդեհը մարվել է, տուժածներ չկան։

«Առևտրի կենտրոնի շենքի ճակատային մասում բռնկված հրդեհը մարվել է։ Նախնական տվյալներով, հրդեհի մակերեսը կազմել է 200 քառակուսի մետր։ ԱԻՆ աշխատակիցները ստուգում են համալիրի տարածքը, տուժածներ չկան», – նշել է գործակալության զրուցակիցը։

Ճակատային մասում բռնկված հրդեհի հետևանքով բռնկվել են նաև շենքի մոտ կայանած երկու ավտոմեքենաները։ Մինչև փրկարարակների դեպքի վայր հասնելը առևտրի կենտրոնից տարհանվել է մոտ 500 մարդ։

Առևտրի կենտրոնների ցանցը ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբում։–0–