Մեծամորի աղբանոցում նորածնի դի է հայտնաբերվել
26.02.2018,
16:28
Նորածնի դի է հայտնաբերվել Մեծամորի մոտակայքում գտնվող աղբանոցում:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նորածնի դի է հայտնաբերվել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մոտակայքում գտնվող աղբանոցում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Загружается новость ... "Лево"
«Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ։ Ընթանում է քննություն», – տեղեկացրեց Խաչատրյանը։
Նրա խոսքով, մանրամասները կներկայացվեն լրացուցիչ։ Նշվում է միայն, որ երեխան տղա է։–0–