Ջաջուռում 30-ամյա հղի կինը արտաքնոցում երեխա է ունեցել. երեխան ընկել է հորը

14.02.2017, 17:45
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ջաջուռում 30-ամյա հղի կինը արտաքնոցում երեխա է ունեցել. երեխան ընկել է հորը
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.am կայքը, Ջաջուռ գյուղի հղի բնակչուհին բակում գտնվող արտաքնոցում ծննդաբերել է, և երեխան ընկել է հորը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը, ՀՀ ՔԿ քննիչները, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։

Կայքի տեղեկություններով՝ կինը նույն գյուղի բնակչուհի, 30-ամյա Ա. Բ.-ն է։ -0-