ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում տղամարդու ինքնասպանության փորձը, ով սպառնում էր ցած նետվել Կիևյան կամրջից, կանխվել է, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 4-ին` ժամը 10:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:
«Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացուն տեղափոխել են տեղի ուժերով», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում