Ինդոնեզիայում ուղևորատար Boeing–ի կործանման որոշ մանրամասներ են հայտնի դարձել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ինդոնեզիայում ուղևորատար օդանավի կործանման որոշ մանրամասներ են հայտնի դարձել։
Lion Air ավիաընկերության Boeing 737-800 ուղևորատար օդանավն անհետացել է ռադարների էկրաններից օդ բարձրանալուց 13 րոպե անց։ Նա կատարում էր Ջակարտա–Պանկալպինանգ չվերթը։ Ճշտված տվյալներով, օդանավում եղել է 185 մարդ։
Lenta.ru-ի հաղորդմամբ, Boeing–ի անձնակազմը կործանումից առաջ նշել է, որ ցանկանում է վերադառնալ Ջակարտայի օդանավակայան։ Այս մասին հաղորդում է Սինխուա գործակալությունը` հղում անելով Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Բամբանգ Էրվանին։
Lion Air ավիաընկերությունից նշել են, որ կործանված ինքնաթիռը շահագործվում էր օգոստոսից և պիտանի էր թռիչքներ իրականացնելուն։ Օդանավի երկու օդաչուներն ընդհանուր առմամբ կատարել են 11 հազար ժամ թռիչք։
Ավիաընկերությունը նաև նշել է, որ կործանված օդանավում եղել է 181 մարդ և անձնակազմի 4 անդամ։
Lion Air #JT610pic.twitter.com/QY0hgYarSH
— Dion Yuliarto (@DionYuliar) October 29, 2018