ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Համացանցում հայտնվել է Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը, որը հրապարակվել է shamshyan.com կայքում:
Հունվարի 14-ին, ժամը 02։30-ի սահմանում Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 33-ամյա Լևոն Հակոբյանի վարած «Daewoo» մակնիշի, Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի բնակիչ 48-ամյա Կարեն Կիրակոսյանի վարած «Opel» մակնիշի և Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ 26-ամյա Գևորգ Պապոյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>
Վթարի հետևանքով վարորդներից Կ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ 26-ամյա Գ. Պապոյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։ -0-