Գեղարքունիքում ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից, այդ թվում` մանկահասակ երեխա

05.10.2017, 12:42
Նախօրեին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել։
Գեղարքունիքում ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից, այդ թվում` մանկահասակ երեխա
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, հոկտեմբերի 4-ին ժամը 22.35-ին «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցական» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Լիճք գյուղի բնակիչներ 1978 թ. ծնված Արայիկ Ի.-ն, 1988 թ. ծնված Նանիկ Հ.-ն, 2009 թ. ծնված Կարեն Ի.-ն, 2012 թ. ծնված Արամայիս Ի.-ին, 1988 թ. ծնված Սյուզաննա Հ.-ն, 1964 թ. ծնված Արփի Հ.-ն և 1986 թ. ծնված Սիրանուշ Հ.-ն:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, իրենց բնակարանում՝ գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»,– հայտնում են ոստիկանությունից։–0–