Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարում մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․կա վիրավոր (ՖՈՏՈ)

21.10.2018, 15:50
Նախօրեին՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարում մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․կա վիրավոր (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի վերանորոգման նպատակով տեղադրված բետոնե արգելապատնեշին:

Загружается новость ... "Лево"

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Բախման hետևանքով բետոններից մեկը շպրտվել ու վնասել է կայանված վիճակում գտնվող ՎԱԶ-2121 ավտոմեքենան, և ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված՝ «Լավանդա» հանգստյան վայրին պատկանող «Կոկա-կոլա» ընկերության սառնարանները:

Opel-ը ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, ավտոմեքենայից էլ գազի ուժեղ արտահոսք է սկսվել: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:-0-

 - рис.1

 - рис.2