Էրեբունիում մի տղամարդ աղջկա է պատանդ վերցրել. ոստիկանությունը դիպուկահար է կիրառել

29.08.2017, 17:17
Երևանի բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ աղջկա է պատանդ վերցրել։
Էրեբունիում մի տղամարդ աղջկա է պատանդ վերցրել. ոստիկանությունը դիպուկահար է կիրառել

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ աղջկա է պատանդ վերցրել։

Загружается новость ... "Лево"

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկաններն արդեն վնասազերծել են տղամարդուն, ով հիվանդանոցում մահացել է։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված են, գույքը՝ ջարդված։

Դեպքի վայրում են մեծ թվով ոստիկաններ և քննիչներ։ Կատարվում է դեպքի վայրի զննություն։ Ընթանում է քննություն պատճառների և հանգամանքների բացահայտման ուղղությամբ։ –0–