Ծեծկռտուք է տեղի ունեցել Վանաձորի բանտում. կան վիրավորներ
14.03.2017,
15:15
Խուզարկության ժամանակ կալանավորների մոտ հայտնաբերվել են չթույլատրվող իրեր:

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, թիվ 31 բանտախցում գտնվող կալանավորներ՝ 34-ամյա Արթուր Սոբչենկոն, 28-ամյա Նիկոլայ Ցուցունովը վիճաբանել են միմյանց հետ, որն ավարտվել է ծեծկռտուքով:
Կալանավորները ստացել են մարմնական վնասվածքներ, հիմնականում՝ կապտուկներ, աջ և ձախ թիակների, պարանոցի հետին հատվածների, ձեռքի և ուսագոտու շրջանում՝ քերծվածքներ։
Կայքի տեղեկություններով, վիճաբանության առթիվ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ կալանավայրերի վարչության պետ Արթուր Օսիկյանի հրամանով հետաքննություն է սկսվել։
Կայքի տվյալներով, Ա. Սոբչենկոն դատապարտվել է ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն), 238 հոդվածի 1-ին մասով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը), 66 հոդվածի 4-րդ մասի (Պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ, եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ) կիրառմամբ նա ազատազրկվել է 8 տարի 6 ամիս ժամկետով և պատժի սկիզբ է համարվել 2015 թվականի հունիսի 25-ը, իսկ այս տարվա փետրվարի 23-ին նա տեղափոխվել է Վանաձորի բանտ։
Ն. Ցուցունովը դատապարտվել է ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Գողությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) և ազատազրկվել է 2 տարի 6 ամիս ժամկետով։ Նրա պատժի սկիզբը համարվում է 2016 թվականի մարտի 24-ը, իսկ նա Վանաձորի բանտ է տեղափոխվել 2016 թվականի սեպտեմբերի 1-ին։
Կայքի հաղորդմամբ, վիճաբանությունից հետո Վանաձորի բանտապետի կարգադրությամբ խցում կատարվել է ոչ նախատեսված խուզարկություն և վիճաբանողների մոտ հայտնաբերվել են չթույլատրվող իրեր՝ «Նոկիա Մ-2» մոդելի «Վիվասելի» բաժանորդային քարտով և պատկանող «ՄՏՍ» մոդելի «Վիվասել» բաժանորդային քարտով բջջային հեռախոսները, մեկ հատ երկու ծայրակալով բջջային հեռախոսի լիցքավորման սարք և մեկ հատ մարտկոց: -0-