Բժիշկները պայքարում են վթարի հետևանքով տուժած 4-ամյա երեխայի կյանքի համար, հայրը մահացել է

05.08.2017, 09:32
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին:
Բժիշկները պայքարում են վթարի հետևանքով տուժած 4-ամյա երեխայի կյանքի համար, հայրը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին։ Ժամը 21։40-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի և 36-ամյա Գեղամ Սարգսյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Загружается новость ... "Право"

Ինչպես հաղորդում shamshyan.com-ը, վթարի հետևանքով ՎԱԶ 2121-ի վարորդն ու նրա ուղևոր՝ 4-ամյա Սարգիս Սարգսյանը մարմնական վնասվածներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ Գ. Սարգսյանը մահացել է, իսկ Ս. Սարգսյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները երեխայի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։ Բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Нива-ն էլ գլխիվայր շրջվել է։

Դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխտակիցները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Volkswagen-ի գազաբալոնը:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ամբողջական տվյալները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են-0-