Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է. բժիշկ

15.05.2018, 20:18
Արցախ վիրավորված զինծառայող Շամխալ Պետրոսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է. բժիշկ
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախ վիրավորված զինծառայող Շամխալ Պետրոսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը։

Загружается новость ... "Лево"

Մայիսի 13-ին ժամը 22:35-ի սահմաններում Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: Նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և վիրահատվել։ Նրա վիճաը գնահատվում էր ծանր։

«Վիրահատությունից հետո վիրավորի վիճակը կայունացել է, և նա տեղափոխվել է Երևան կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս պահին կրկնակի վիրահատության անհրաժեշտություն չկա» – ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այն, որ վիճակը հաջողվել է կայունացնել, վկայում է դրական դինամիկայի մասին և հույս է տալիս, որ Պետրոսյանի կյանքը հնարավոր կլինի փրկել։–0–