Արարատում երկու մեքենա է բախվել. 56-ամյա կինը հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
20:30
19 Դեկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Զոդի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զոդի կամրջի սկզբնամասում բախվել են «Opel» (վարորդ՝ Ռոմեո Թ., ծնված 1978 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Գոռ Պ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևոր Մելանյա Ս.-ն (ծնված 1963 թ.) հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:-0-