Ալավերդիում 33–ամյա ծննդկանը մահացել է բժիշկների ներկայությամբ

14.02.2017, 18:41
33-ամյա կինը փետրվարի 12-ին ծննդաբերել է 4-րդ զավակին՝ բնական
Ալավերդիում 33–ամյա ծննդկանը մահացել է բժիշկների ներկայությամբ
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում պարզելու 33-ամյա ծննդկանի մահվան պատճառները, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

2017թ. փետրվարի 12-ին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ բժշկական կենտրոն ընդունված 33-ամյա կինը փետրվարի 12-ին ժամը 03:00-ի սահմաններում ծննդաբերել է, իսկ ժամեր անց՝ ժամը 07:10-ին, բժիշկների ներկայությամբ, գրանցվել է նրա մահը։

33-ամյա կինը փետրվարի 12-ին ծննդաբերել է 4-րդ զավակին՝ բնական ճանապարհով:

Загружается новость ... "Лево"

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ծննդկանի մահվան պատճառը պարզելու համար, բացատրություններ են վերցվել բուժաշխատողներից, տուժողի ամուսնուց։

Նախնական տվյալներով՝ պտուղը ծնվել է պորտալարը պարանոցի երկուանգամյա փաթաթումով, և անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական միջամտություն։ Կնոջ մոտ սկսվել է արյունահոսություն, բժիշկների կողմից ախտորոշվել է պատճառը և ձեռնարկվել բուժական միջոցառումներ, հրավիրվել են նեղ մասնագետներ, կատարվել վիրահատություն, սակայն հիվանդը մահացել է։

Դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ։–0–