564.15
6.6
480.82
+12
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիայի քաղաքացին փորձել է Իրանից Հայաստան ներկրել 97կգ քաշով հերոին, որի շուկայական գինը մոտ 11մլն դոլար է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

13:43
02 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացված շուրջօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

героин

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, մասնակցությամբ` Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցների և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների, մաքսային հսկողության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» պետական սահմանային անցակետով Հայաստանի Հանրապետություն ժամանած Թուրքիայի Հանրապետության քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը։ 

героин

Հիշյալ բեռնատարի մաքսային զննման արդյունքում դրա կցորդի տանիքի դիմացի հատվածում թաքցված մետաղական կոնստրուկցիաների միջից հայտնաբերվել են 97կգ ընդհանուր քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 119 հատ փաթեթ՝ փաթեթավորված շագանակագույն ինքնակպչուն ժապավեններով։ 

«Հայտնաբերված 97կգ ընդհանուր քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցը ընթացիկ տարվա երկրորդ խոշոր բացահայտումն է Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից վերջերս բացահայտված շուրջ 365կգ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի հայտնաբերման դեպքից հետո։ Հայտնաբերված «հերոին»-ի շուկայական արժեքը կազմում է 10-11 միլիոն ԱՄՆ դոլար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասով և 266 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է։  

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների մաքսանենգության հիշյալ դեպքով ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:25
25 Սեպտեմբերի 2021
Երևանի բակերից մեկում 32–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանի բակերից մեկում 32–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
13:07
24 Սեպտեմբերի 2021
Երևանում 44–ամյա տղամարդը մտել է 82–ամյա կնոջ տուն, դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել ու հափշտակել 60 հազար դրամ
Սարսափելի սպանություն Երևանում. 44–ամյա տղամարդը մտել է 82–ամյա կնոջ տուն, դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել ու հափշտակել 60 հազար դրամ
11:36
24 Սեպտեմբերի 2021
Կրակոցներ են հնչել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, կան վիրավորներ
Կրակոցներ են հնչել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, կան վիրավորներ
12:58
23 Սեպտեմբերի 2021
39–ամյա տղամարդն Արարատից մինչև Երևան հետապնդել է 25–ամյա երիտասարդի մեքենան ու երկու անգամ կրակել նրա ուղղությամբ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Իսկական կինո. 39–ամյա տղամարդն Արարատից մինչև Երևան հետապնդել է 25–ամյա երիտասարդի մեքենան ու երկու անգամ կրակել նրա ուղղությամբ.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

14:54
22 Սեպտեմբերի 2021
Ողբերգական ավտովթար Երևանում. 42–ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել
Երևանում. 42–ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել
16:40
19 Սեպտեմբերի 2021
Շղթայական ավտովթար Երևանում․ Infiniti-ն բախվել է կայանված 4 մեքենաներին, որոնցից մեկը ոստիկանական մեքենա է (ՖՈՏՈ)
Շղթայական ավտովթար Երևանում․ Infiniti-ն բախվել է կայանված 4 մեքենաներին, որոնցից մեկը ոստիկանական մեքենա է.ՖՈՏՈ
14:54
17 Սեպտեմբերի 2021
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Toyota–ն ու ЗИЛ–ը, Toyota–ի վարորդը տեղում մահացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Toyota–ն ու ЗИЛ–ը, Toyota–ի վարորդը տեղում մահացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:30
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
15:23
16 Սեպտեմբերի 2021
Ողբերգական դեպք Սյունիքում. 37–ամյա տղամարդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6–ամյա աղջնակի
Ողբերգական դեպք Սյունիքում. 37–ամյա տղամարդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6–ամյա աղջնակի
14:18
16 Սեպտեմբերի 2021
Երևանում հրազենային վիրավորումով 32–ամյա տղամարդ է հոսպիտալացվել. ընկերը հայտնել է, որ գրիչ–հրազենով կրակել է ինքն իրեն
Երևանում հրազենային վիրավորումով 32–ամյա տղամարդ է հոսպիտալացվել. ընկերը հայտնել է, որ գրիչ–հրազենով կրակել է ինքն իրեն
12:39
16 Սեպտեմբերի 2021
Երևանում 15–ամյա աղջիկ է անհետ կորել (ՎԻԴԵՈ)
Երևանում 15–ամյա աղջիկ է անհետ կորել.ՎԻԴԵՈ