Երևանի բարձրահարկ շենքերից մեկից 74–ամյա քաղաքացի է ընկել ու մահացել
07.05.2021,
12:41
Երևանի բարձրահարկ շենքերից մեկից 74–ամյա քաղաքացի է ընկել ու մահացել

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մայիսի 7-ին, ժամը 06։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 17 շենքի 7-րդ հարկից քաղաքացի է ընկել։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի 10-րդ հարկի բնակիչ Ս․ Ս․-ի (ծնված 1947 թ․) դին։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։–0–