Արմավիրի մարզում ավտովթարի հետևանքով 7 տուժածները հոսպիտալացվել են, երկուսը ստացել է գանգուղեղային տրավմա, կա 4 զոհ

03.11.2022, 23:20

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն։ Նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխվել են Երևան, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի ԲԿ- ում, նախնական ախտորոշմամբ` նրանք ունեն վերջույթների սալջարդ։ Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18:51-ի սահմաններում Արմավիր-Մեծամոր ճանապարհին բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը:-0-