Երևանի «Լունապարկում» ատրակցիոններից մեկը պոկվել ու մոտ 6 մետր շպրտվել է, 29-ամյա տղամարդը հոսպիտալացվել է

24.11.2022, 20:51

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկ»-ի տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում դեռևս անհայտ հանգամանքներում պտտվող նստարաններից մեկը պոկվել և մոտ 6 մետր շպրտվել է։

Ատրակցիոնի նստարանի շպրտվելու հետևանքով այնտեղ գտնվող քաղաքացին մարմնական վնասվածքներ է ստացել, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել թիվ է համալսարանական հիվանդանոց։

Վիրավորին առաջինը օգնության են հասել ատրակցիոնի աշխատակիցները։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը ՌԴ 29-ամյա քաղաքացի է, ով հիվանդանոց է տեղափոխվել «կատատր9ավմա, գանգուղեղային վնասվածք, շոկային վիճակ» ախտորոշմամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-