416.22
4.82
386.25
+25
Եղանակը Երևանում
Հայ

Արմավիրի մարզում 46–ամյա աները որսորդական հրացանով սպանել է 31–ամյա փեսային

11:46
01 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ փետրվարի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ գյուղի Թումանյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Ժամանելով նշված գյուղ՝ ոստիկանները հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողմում՝ գետնին, հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի:

Ոստիկանները ու քննիչները պարզում են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Մ.-ն է։

Կայքի հաղորդմամբ, ոստիկանները գյուղացիների հետ զրույցում պարզել են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արմեն Խ.–ն է: Գյուղացիները նաև նշել են, որ սպանվածը գյուղում ամենահարգված երիտասարդներից էր, իր ընտանիքին նվիրված։ Աները, ով Զովունիում է ապրում, տաքսիով եկել է գյուղ ու որսորդական հրացանով կրակել փեսայի ուղղությամբ:

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, արնանման պարագաներ` որպես տաքսի շահագործվող Opel-ի մեջ, արյունոտված բահ, իսկ ղամիշների մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք հրազենը և բջջային հեռախոսը, որի վրա կան արնանման հետքեր:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ Ա. Խանոյանը ձերբակալվել է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
23 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Երևանում. գերեզմանոցում տղամարդը նռնակով պայթեցրել է իրեն
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ավան Առինջի գերեզմանոցում
11:09
23 Մայիսի 2023
Գյումրիում քաղաքացին մտել է ոստիկանության «Մուշի» բաժին և սպառնացել նռնակ պայթեցնել
Գյումրիում քաղաքացին սպառնացել է պայթեցնել ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժինը
10:49
23 Մայիսի 2023
Քաջարանի սարալանջում դի է հայտնաբերվել
Քաջարանի սարալանջում 50–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
20:26
22 Մայիսի 2023
Ազգականը Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով եկել է Երևան ու սպանել 56-ամյա կնոջը՝ կտրելով պարանոցը. Աշտարակում տեղի ունեցած սպանության հետքերով (ՎԻԴԵՈ)
Ազգականը Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով եկել է Երևան ու սպանել 56-ամյա կնոջը՝ կտրելով պարանոցը. Աշտարակում տեղի ունեցած սպանության հետքերով. ՎԻԴԵՈ
15:50
22 Մայիսի 2023
Արթիկում ԿԱՄԱԶ–ը բախվել է պատին, ինչի հետևանքով պատը փլուզվել է. վարորդը տեղում մահացել է
Արթիկում ԿԱՄԱԶ–ը բախվել է պատին, ինչի հետևանքով պատը փլուզվել է. վարորդը տեղում մահացել է
14:48
22 Մայիսի 2023
Մեծամորի շենքերից մեկում հրդեհ է. բնակիչներին տարհանել են
Մեծամորի շենքերից մեկում հրդեհ է. բնակիչներին տարհանել են
11:18
22 Մայիսի 2023
Գավառի մանկատանը սեքսուալ բնույթի բռնի գործողության դեպք է բացահայտվել, տուժածը 15–ամյա աղջնակ է. ԶԼՄ
Գավառի մանկատան 18-ամյա սանը սեռական հարաբերություն է ունեցել նույն մանկատան անչափահաս աղջկա հետ
09:59
22 Մայիսի 2023
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան մոտ 200 մետր գլորվել է ձորը. երկու մարդ մահացել է
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան մոտ 200 մետր գլորվել է ձորը. երկու մարդ մահացել է
22:43
20 Մայիսի 2023
Դաժան սպանություն Աշտարակում. ԱՄՆ 41-ամյա քաղաքացին սպանել է 56-ամյա մորաքրոջը՝ կտրելով նրա պարանոցը
Դաժան սպանություն Աշտարակում. ԱՄՆ 41-ամյա քաղաքացին սպանել է 56-ամյա մորաքրոջը՝ կտրելով նրա պարանոցը
20:51
19 Մայիսի 2023
Երևանի Աբովյան փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա
Երևանի Աբովյան փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա
14:42
19 Մայիսի 2023
Նուբարաշենի աղբավայրում, նախնական տվյալներով, 4 հա տարածքում այրվում է 300 խմ աղբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Նուբարաշենի աղբավայրում, նախնական տվյալներով, 4 հա տարածքում այրվում է 300 խմ աղբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
12:53
19 Մայիսի 2023
Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել (ՎԻԴԵՈ)
Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել. ՎԻԴԵՈ