Երևանում 46–ամյա քաղաքացին փորձել է նետվել շենքի տանիքից, նա ծանր վիճակում հոսպիտալացվել է
03.03.2021,
16:13
Արտակարգ դեպք Երևանում 46–ամյա քաղաքացին փորձել է նետվել շենքի տանիքից, նա ծանր վիճակում հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 12:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ փորձելով նետվել Երևանի Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի տանիքից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
«Քաղաքացի Մ․ Խ․-ին (ծնված 1975 թ․) ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն․ կանխվել է վերջինիս ինքնասպանության փորձը․ քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–