414.65
6.52
395.92
+10
Եղանակը Երևանում
Հայ

Դաժան սպանություն Երևանում. Հնդկաստանի 45–ամյա քաղաքացին երկաթե ձողով սպանել է 27–ամյա երիտասարդի. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ

12:18
29 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու սպանության դեպքը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գտնվող քարի արտադրամասի տարածքում տղամարդու դի լինելու մասին հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 09։40-ին։

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը, դեպքի վայրի զննությամբ, նշված հասցեում՝ բազմոցի վրա, արնաշաղաղ վիճակում, հայտնաբերել է Հնդկաստանի 27-ամյա քաղաքացու դի՝ գլխի և դեմքի շրջանում վնասվածքներով, ինչպես նաև՝ երկաթյա ձող՝ արնանման հետքերով։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ (սպանություն)։

«Ձեռնարկված վարութային և քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հնդկաստանի Հանրապետության 45-ամյա քաղաքացի է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 54/11 հասցեում, տուժողի և նրա 45-ամյա ծանոթի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս մետաղյա ձողով մի քանի անգամ հարվածել է 27-ամյա երիտասարդի դեմքին, ինչի արդյունքում վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից, մահացել է։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Հնդկաստանի՝ 45-ամյա քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:26
29 Նոյեմբերի 2022
Քանաքեռավանում ԶԻԼ-ը կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է խցիկում (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար, վարորդն արգելափակվել է բեռնատարի խցիկում. ՖՈՏՈ
14:50
28 Նոյեմբերի 2022
Եթե անգամ հանցագործն անմեղսունակ ճանաչվի, չի ազատվի պատժից. Պեմզաշենի գործի մանրամասները (ՎԻԴԵՈ)
Եթե անգամ հանցագործն անմեղսունակ ճանաչվի, չի ազատվի պատժից. Պեմզաշենի գործի մանրամասները. ՎԻԴԵՈ
14:32
28 Նոյեմբերի 2022
Սարսափելի վիճակագրություն ՀՀ-ում. անցած 3 օրում արձանագրվել է 49 ՃՏՊ. 12 մարդ զոհվել է, 74-ը ստացել է վնասվածքներ
Սարսափելի վիճակագրություն ՀՀ-ում. անցած 3 օրում արձանագրվել է 49 ՃՏՊ. 12 մարդ զոհվել է, 74-ը ստացել է վնասվածքներ
12:53
26 Նոյեմբերի 2022
4 զոհ և վիրավորներ. Գեղարքունիքում գիշերը խոշոր ավտովթար է գրանցվել (ՖՈՏՈ)
4 զոհ և վիրավորներ. Գեղարքունիքում գիշերը խոշոր ավտովթար է գրանցվել. ՖՈՏՈ
23:51
25 Նոյեմբերի 2022
Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում 70-ամյա կնոջ դի է հայտնաբերվել, սպանության մեջ կասկածում են նրա աղջկան
Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում 70-ամյա կնոջ դի է հայտնաբերվել, սպանության մեջ կասկածում են նրա աղջկան
20:51
24 Նոյեմբերի 2022
Երևանի «Լունապարկում» ատրակցիոններից մեկը պոկվել ու մոտ 6 մետր շպրտվել է, 29-ամյա տղամարդը հոսպիտալացվել է
Երևանի «Լունապարկում» ատրակցիոններից մեկը պոկվել ու մոտ 6 մետր շպրտվել է, 29-ամյա տղամարդը հոսպիտալացվել է
20:27
24 Նոյեմբերի 2022
Հրդեհ է բռնկվել Դիլիջանի զորամասերից մեկի մոտակայքում
Դիլիջանի զորամասերից մեկի մոտակայքում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
20:00
24 Նոյեմբերի 2022
ԱՄՆ-ից Globbing-ի միջոցով փորձել են մարիխուանա տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ-ից Globbing-ի միջոցով փորձել են մարիխուանա տեղափոխել Հայաստան. ՎԻԴԵՈ
12:43
24 Նոյեմբերի 2022
Արարատի մարզում Opel-ը գլխիվայր շրջվել է, կա զոհ ու վիրավոր
Արարատի մարզում Opel-ը գլխիվայր շրջվել է, կա զոհ ու վիրավոր
14:12
23 Նոյեմբերի 2022
25-ամյա երևանցին Տելեգրամով 40 փաթեթ թմրանյութ էր ձեռք բերել՝ առցանց վաճառելու նպատակով (ՎԻԴԵՈ)
25-ամյա երևանցին Տելեգրամով 40 փաթեթ թմրանյութ էր ձեռք բերել՝ առցանց վաճառելու նպատակով. ՎԻԴԵՈ
21:48
22 Նոյեմբերի 2022
Գյումրիում 35-ամյա քաղաքացին բարձրացել է ծառն, այնուհետև իջել և ինքնահրկիզվել
Գյումրիում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել
16:03
22 Նոյեմբերի 2022
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում ուսանողներ ու դասախոսներ են տարհանվել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում ուսանողներ ու դասախոսներ են տարհանվել